Եվրախորհրդարանը կողմ է արտահայտվել եվրոգոտու մեջ Լիտվայի մտնելուն
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը հաստատել է եվրոգոտու մեջ Լիտվայի մտնելը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի տարածած հայտարարությունումում:
Եվրախորհրդարանը Լիտվային խորհուրդ է տվել եվրոգոտու մեջ մտնել 2015 թվականի հունվարի 1-ից: Դրան կողմ է արտահայտվել 545 պատգամավոր, իսկ դեմ՝ 116 պատգամավոր: 34 պատգամավոր էլ բացակայել է:
Սրանից առաջ եվրոգոտու մեջ Լիտվայի մտնելը հավանության էին արժանացրել Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը, ԵՄ-ի երկրների էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարների խորհուրդը:
Լիտվան տվյալ հարցում եզրափակիչ հավանությունը պետք է ստանա հուլիսի 23-ին՝ ԵՄ-ի երկրների ընդհանուր գործերով նախարարների խորհրդի կողմից: