Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի մշակման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև նոյեմբեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի նախապատրաստման ժամկետը կարող է երկարաձգվել մի քանի ամսով: Չի բացառվում, որ այդ ժամկետը երկարաձգվի մինչև նոյեմբեր:

Այս մասին այսօր հայտնել է իրանական պատվիրակությունում առկա աղբյուրը: Նախօրեին արևմտյան դիվանագիտական աղբյուրն արդեն իսկ հայտնել էր, որ մեծ հավանականություն կա, որ երկարաձգվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի մշակման ժամկետը:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ ամփոփելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ եռօրյա բանակցությունները, չէր բացառել, որ եթե կողմերը չկարողանան մինչև հուլիսը համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը, ապա այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև նոյեմբեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031