Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլը հաստատել է քրդական հարցի կարգավորման «ճանապարհային քարտեզը»

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է «Ահաբեկչության դադարեցման ու սոցիալական ինտեգրման ամրապնդման» անվանմամբ օրինագիծը, որն անվանում են նաև քրդական հարցի կարգավորման «ճանապարհային քարտեզ»:

Թուրքիայի կառավարությունը տվյալ օրինագիծը խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել այս տարվա հունիսի վերջին, իսկ խորհրդարանը դա ընդունել է հուլիսի 10-ին:

Քրդական հարցի կարգավորման ընթացիկ գործընթացի արագացմանը միտված և 6 հոդվածից բաղկացած օրինագիծն իրավական հիմք կապահովի բանակցությունների համար, ինչպես նաև անձեռնմխելիություն կապահովի դրանց մասնակիցների համար: Օրինագիծը կնպաստի կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր կատարելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031