Բաժիններ՝

Առնվազն 800 PKK-ական Թուրքիայից մուտք է գործել Սիրիա. Sabah

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ավելի քան 800 զինյալ Թուրքիայից մուտք է գործել Սիրիայի տարածք: Դրա նպատակը Սիրիայի քրդերին աջակցելն է, որոնք պատերազմում են «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալների դեմ:

Այս մասին հայտարարել է Լոնդոնում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կազմակերպությունը, որի տվյալներով՝ PKK-ականները Սիրիայում են հայտնվել օրեր առաջ: Նրանք Շանլըուրֆայի նահանգի Սուրուչի շրջանից մուտք են գործել Քոբանի:

Սիրիայի քրդերի առաջնորդ Սալիհ Մուսլիմն իր հերթին հայտարարել է, որ իրենց օգնության եկածները PKK-ականներ չեն, պարզապես երիտասարդ քրդեր են, որոնք իրենց կյանքի ընթացքում դեռ չեն մասնակցել ռազմական որևէ գործողության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031