Զաքիր Հասանովն ընդունել է ամերիկացի գեներալի

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր ընդունել է ԱՄՆ Օկլահոմա նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայլս Դիրինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Հասանովը հյուրին իրազեկել է տարածաշրջանում առկա իրավիճակի մասին, այդ թվում նաև հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության աճի մասին:

Հասանովն ընդգծել է տարբեր ոլորտներում Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության դրական արդյունքների ու երկկողմ կապերի ընդլայնման կարևորությունը: Մայլս Դիրինգը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Աֆղանստանում խաղաղապահ գործողությունների մասնակցելու կապակցութամբ և կողմ է արտահայտվել երկկողմ կապերի ընդլայնմանը:

Տեսանյութեր

Լրահոս