Հակաահաբեկչական գործողության ժամանակ վիրավորվել է Ուկրաինայի զինված ուժերի 672 զինծառայող
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՊՆ-ի ռազմա-բժշկական դեպարտամենտի ղեկավար Վիտալի Անդրոնատին հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության ժամանակ վիրավորվել է Ուկրաինայի զինված ուժերի 672 զինծառայող:
Անդրոնատին մանրամասնել է, որ այդ տվյալները հուլիսի 16-ի ժամը 11.00-ի դրությամբ են: Նա հավելել է, որ վիրավորների թվում ներառված են նաև այն վիրավորները, որոնց ներկա դրությամբ չեն տարհանել հակաահաբեկչական գործողության գոտուց:
Անդրոնատիի խոսքերով՝ ներկայումս վերակենդանացման բաժնում է գտնվում 31 զինծառայող: Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տվյալներով՝ հակաահաբեկչական գործողության ժամանակ հուլիսի 2-ի ժամը 17.00-ի դրությամբ զոհվել է 193 զինծառայող: