Ուկրաինայում վաղաժամ են համարում ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելը
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեռ վաղաժամ է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելը:
Նա հավելել է, որ Ուկրաինայում ուսումնասիրում են Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների տարբերակները, սակայն դիվանագիտական հարաբերությունների խզումը դեռ համարվում է ժամանակավրեպ. «Կան արձագանքելու մի շարք տարբերակներ:
Օրինակ, դիվանագիտական հարաբերությունների խզման պայմաններում մեզ համար շատ ավելի բարդ կլիներ մեր քաղաքացիներին ազատելու ուղղությամբ աշխատելը, բարդ կլիներ կոնկրետ դեպքերով աշխատելը և վերջապես մենք չենք հրաժարվում «նորմանդական ձևաչափից»: Դիվանագիտական հարաբերությունների խզումը դրա համար կստեղծեր մի շարք խոչընդոտներ»: