Բաժիններ՝

ՄԻԵԴ-ը սկսել է դիտարկել ՌԴ-ի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է դիտարկել Ուկրաինայի ներկայացրած հայցը՝ կապված Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու հետ: ՄԻԵԴ-ը ներկայումս հետազոտում է Ուկրաինական կողմի ներկայացրած հանգամանքները:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդադատության նախարարության պաշտոնյան: Նրա խոսքերով՝ ուկրաինական կողմը շարունակում է հավաքել ու վերլուծության ենթարկել նույն թեմայով տվյալներ, որոնք հետագայում կարող են հավելվել ներկայացված հայցին:

Ուկրաինայի կառավարությունը ՄԻԵԴ-ին այդ հայցը ներկայացրել է 2014 թվականի մարտի 13-ին: Հայցում խոսք է գնում այս տարվա փետրվարից Ղրիմի թերակղզում և ընդհանրապես Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից կատարված իրավախախտումների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031