Բաժիններ՝

Ինքնահռչակ ԴԺՀ-ը և ԼԺՀ-ը Ռուսաստանի հետ սահմանին կբացեն նոր անցակետեր

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) միությունն իր շրջանների սահմանները հայտարարել է ինքնիշխան պետության սահմաններ: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է ԴԺՀ-ի Twitter-յան միկրոբլոգում:

Փաստաթուղթը ստորագրել է Ժողովրդական հանրապետությունների միության խորհրդարանի նախագահ Օլեգ Ցարևը: Փաստաթղթում նշված է, որ հաշվի առնելով, որ մեծանում է Ռուսաստանի ուղղությամբ փախստականների հոսքը, ուստի որոշվել է սահմանային նոր անցակետեր բացել Ռուսաստանի հետ սահմանին:

Ներկա դրությամբ կան անցակետեր, որոնց օգտագործումն անհնար է դարձել ռազմական գործողությունների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031