Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալել են գործարար Լևոն Հայրապետյանին

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են Հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից Լևոն Հայրապետյանին:

Ռուսաստանի հատուկ ծառայություններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ Հայրապետյանին ձերբակալել են երեկ, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել է Մոնակոյից: Հակահետախույզները խստացված պահպանության ներքո գործարարին հարցաքննության համար բերել են ՌԴ Հետաքննչական կոմիտե:

Այնտեղ նրան պաշտոնապես հայտարարել են ձերբակալման մասին: Քննիչները մտադիր են մոտակա օրերին դիմել դատարան՝ Հայրապետյանի նկատմամբ որպես նախնական խափանման միջոց կալանքն ընտրելու համար:

Կակածներ կան, որ Հայրապետյանը կապված է հանացավոր խմբի հետ: Հանցավոր գործունեությանը Հայրապետյանի մասնակցության մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում:

Հայրապետյանը Հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչների թվում զբաղեցնում է 10-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս