Ալիևը ցավակցել է Պուտինին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ցավակցություններն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինին՝ կապված երեկ Մոսկվայի մետրոպոլիտենում գրանցված խոշոր վթարի հետ:

Ալիևն ընդգծել է, որ իրենց մեծապես տխրեցրել է վթարի հետևանքով մարդկային զոհեր գրանցվելու մասին տեղեկատվությունը: Ալիևը բոլոր տուժածներին մաղթել է շուտափույթ վերականգնում:

Մոսկվայի մետրոպոլիտենում գրանցված երեկվա վթարի հետևանքով զոհվել է 22 և հոսպիտալացվել է 129 մարդ: Այսօր Մոսկվայում սուգ է հայտարարվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031