Բաժիններ՝

Մոսկվայում «գողական սխոդկա» է կանխվել. ձերբակալվել է մոտ 70 մարդ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցներն անցած գիշեր կանխել են Մոսկվայի արևելքում «գողական սխոդկան»՝ ձերբակալելով հանցավոր խմբավորման 68 ներկայացուցչի: Այս մասին հայտարարել է Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունը:

Հետաքննության տվյալներով՝ հանդիպման կազմակերպիչը Տաջիկստանի 31-ամյա ներկայացուցիչն է, ով մասնակից է մայրաքաղաքի տարածքում ավելի քան 10 ավազակային հարձակումների: Բացի այդ, ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել են հրաձգային զենք ու տրավմատիկ ատրճանակ:

Ներկա դրությամբ իրավապահները ստուգում են տարբեր հանցագործություններին ձերբակալվածների հնարավոր մասնակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031