Բաժիններ՝

Դեսպան. Բրազիլիայի հավաքականը «նման ամոթալի ելույթներ այլևս չի ունենա». «Ազատություն»

«Ազատության» հետ զրույցում դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուն ասաց, որ վատ երազներ է տեսնում՝ խոստովանելով, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն իր համար ծանր է անցել:

«Երազումս Բրազիլիա – Չիլի խաղն եմ տեսնում, և Չիլին հաղթում է Բրազիլիային։ Անգամ երազ եմ տեսել, թե ինչպես է գնդակը բարձրանում օդ, իսկ հետո իջնում ու հայտնվում Բրազիլիայի դարպասում», – ասաց դեսպանը։

Գերմանիայի թիմի հետ կապված սարսափ երազներ Բրազիլիայի դեսպանը դեռ չի տեսել, քանի որ այդպիսիք իրական կյանքում է տեսել։

«Երկրորդ գոլից հետո ես սկսեցի կողքիս մարդկանց հետ խոսել, երրորդից հետո շարունակեցի զրույցը, բայց չորրորդ գոլից հետո չդիմացա․ մենք սրճարանում էինք դիտում խաղը, ես դուրս եկա և գնացի տուն», – ասաց Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուն:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031