Բաժիններ՝

Շա՜տ «խեղճ» է էլցանցը

asparez.am-ը գրում է.  «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այս տարվա մայիս ամսին գրավոր դիմում էր ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, դիմումի պատճենն ուղարկել էր ՀՀ էլեկտրական ցանցեր ՓԲԸ գլխավոր տնօրեն պարոն Ե.Բիբինին: Դիմումում նշված է.

«Ձեզ ենք ներկայացնում Գյումրու Մ. Մկրտչյան փ. 53 ա շենքի տարածքի եւ Իսահակյան փ. թիվ 1 շենքի հարեւանությամբ տեղակայված տրանսֆորմատորային ենթակայանի մոտակայքում գտնվող էլեկտրական լարերի, մետաղյա սյուների վրա առանց մեկուսիչների, անկանոն ձեւով փաթաթված կցոններով, ինչպես նաեւ պատերին մեխերի միջոցով ամրացված էլեկտրական լարերի լուսանկարները, զետեղված ներկայացվող DVD սկավառակի վրա»:

Դիմումի մեջ Կ.Չիլինգարյանը նշել էր, որ ստեղծված խայտառակ իրավիճակը սպառնում է սպառողների անվտանգությանը, իսկ նմանատիպ ծառայութուն մատուցելը կարելի է համարել ոչ պատշաճ որակի, որի համար սպառողները ժամանակին եւ պարտաճանաչ վճարումներ են կատարում, հետեւաբար՝ խնդրել է միջոցներ ձեռնարկել` վերը նշված խախտումները վերացնելու եւ սպառողների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Ի պատասխան Կ.Չիլինգարյանի դիմումի, ՀՀ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ից պատասխան էր եկել, որ նշված փողոցների էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցերի վերակառուցման նպատակով կատարվելիք աշխատանքները 2014 թ. ներդրումային ծրագրերում պլանավորված չեն:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս