
ԱՄՆ-ը պետք է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դուրս բերի փակուղուց. Զարիֆ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի քաղաքական որոշում, որպեսզի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դուրս բերեն փակուղուց:
Զարիֆն այս մասին հայտարարել է Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցային երրորդ փուլից հետո: Զարիֆի խոսքերով՝ Վաշինգտոնում պետք է ընդունվեն քաղաքական որոշումներ:
Ջոն Քերին իր հերթին հասանելի նպատակ է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի մշակումը: Քերին ընդգծել է, որ բանակցությունների ընթացքը բարդ է, սակայն կողմերը նպատակամղված են ինչպես երբեք՝ խնդրի լուծմանը հասնելու համար: