Բաժիններ՝

Սպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. պեղումների թույլտվություն տված գործակալությունը չի շտապում որակումներ տալ

Երեկ Կոտայքի մարզի Ակունք գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու շրջակայքում սպանվել է հայտնի հնագետ Ֆիրդուս Մուրադյանը:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, սպանությունն իրականացրել է Ավգուստի Ա.-ն, ով, ըստ տարածված լուրերի, պեղումներ իրականացնող կազմակերպության տնօրենն է:

ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից 168.am-ին հայտնեցին, որ նման անունով մարդն իրենց գործակալության հետ կապ չունի, և իրենք պեղումներ իրականացնելու թույլտվությունը տվել են ոչ թե նրան, այլ՝ Կոտայքի թեմին՝ թեմի առաջնորդի դիմումի համաձայն:

Կոտայքի թեմը դիմել էր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը՝ եկեղեցու հետագա վերականգնման աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար ուսումնասիրել շրջակայքը՝ մասնավորապես ստուգել և մաքրել հիմքերը և իրականացնել նման սխեմատիկ աշխատանքներ.

«Մենք տեղյակ ենք, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, առայժմ չգիտենք՝ սպանությո՞ւն է, թե՞ աշխատանքի ժամանակ է եղել»,- 168.am-ին հայտնեց գործակալության փոխտնօրեն Սամվել Մուսոյանը:

Նա նաև հայտնեց, որ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունն այս տարի Հայաստանի տարածքում 52 նման թույլտվություն է տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031