Վթարի է ենթարկվել երգիչ Սամվել Գրիգորյանը. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 00:40-ի սահմաններում Գարեգին Նժդեհի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մամիկոնյանց 43 շենքի բնակիչ, 45-ամյա Սամվել Գրիգորյանի վարած Volkswagen Passat մակնիշի 24 SO 984 համարանիշի և Հրաչյա Քոչարի 13 շենքի բնակիչ, 48-ամյա Տիգրան Աղաջանյանի վարաշծ Mercedes մակնիշի 64 SU 006 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Ս. Գրիգորյանն ու Տ. Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել է վթարի մասին տեղեկությունը, վարորդների մտերիմներն ավտոմեքենաները տեղափոխել էին վթարի վայրից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդը երգիչ Ս. Գրիգորյանն է, ով աշխատում է «Yans» ակումբում՝ որպես հաղորդավար: Վերջինս վնասվածք է ստացել «ազդրի կոտրվածք՝ տեղաշարժով», և պետք է վիրահատվի:
Մանրամասներն՝ այստեղ