Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ ադրբեջանցի դիվերսանտների և անհետ կորած պատանու գործի մասին. ԳԱԼԱ

«Որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն հստակ տեղեկություններ չկան: Տարբերակներ են քննարկվել, հիմնական կասկածներն արդեն ադրբեջանցի դիվերսանտների կողմն է ուղղված»: Այս մասին ԳԱԼԱ-ն տեղեկացավ Քարվաճառի ոստիկանական բաժանմունքից:

Կայքի  այն հարցադրմանը, թե դիվերսանտների կողմից պատանու սպանության վարկածը հնարավոր համարո՞ւմ են, Քարվաճառի ոստիկանությունից արձագանքեցին.

«Այդ հարցին ես չեմ կարող հստակ ու լիարժեք պատասխանել, որովհետև կան նման վարկածներ, որ հնարավոր է, որովհետև այդ նույն անձինք՝ ադրբեջանցի դիվերսանտները, այդ տարածաշրջանում երևացել են, ըստ այդմ մենք ասում ենք, որ հնարավոր է, բայց հստակ տեղեկատվություն չկա: Առայժմ տեղեկատվությունն այսքանն է»:

Ոստիկանությունից կայքին տեղեկացրեցին նաև, որ ադրբեջանցի դիվերսանտներն այս առնչությամբ դեռ ոչ մի բան չեն խոստովանել:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031