Բաժիններ՝

Թուրքմենստանը չի դիտարկում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքմենստանը Ռուսաստանը համարում է ռազմավարական գործընկեր, սակայն չի դիտարկում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու հարցը: Այս մասին երեկ հայտնել է Ռուսաստանում Թուրքմենստանի դեսպան Բերդիմուրատ Ռեջեփովը:

Դեսպանը հիշեցրել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի խոսքերը, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 5 միլիարդ դոլար, ինչը վկայում է, որ Ռուսաստանը Թուրքմենստանի խոշորագույն առևտրա-տնտեսական գործընկերներից մեկն է:

Ռեջեփովի խոսքերով՝ Թուրքմենստանն ու Ռուսաստանը քաղաքական պլանում միմյանց աջակցում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, միջազգային այլ կառույցներում: Նա հավելել է, որ երկու երկրներն ընդհանուր մոտեցում ունեն նաև Կասպյան խնդրի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031