Ուկրաինան նախորդ տարի Ադրբեջանին վաճառել է 11 զրահատրանսպորտ

AZE.az-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան Ադրբեջանին վաճառել է 11 զրահատրանսպորտ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում, որում տեղ են գտել 2013 թվականին Ուկրաինայից զենքի արտահանման մասին տվյալները:

Դրանց համաձայն, Ուկրաինան նաախորդ տարի արտահանել է 111.200 միավոր տարբեր տիպի հրաձգային զենք և 557 միավոր զրահատեխնիկա, հրետանային ու հրթիռային սարք: 2013 թվականի արդյունքներով՝ ուկրաինական հրաձգային զենքի խոշորագույն գնորդը հանդիսացել է ԱՄՆ-ը՝ 4000 ատրճանակ ու 30.000 հրացան և կարաբին:

Ուկրաինան նաև զենք է մատակարարել Թուրքիային: SIPRI-ի տվյալներով՝ Ուկրաինան 2013 թվականի արդյունքներով՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի խոշորագույն արտահանողների թվում զբաղեցրել է 10-րդ տեղը՝ 589 միլիոն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս