Իրանն ու «Վեցյակը» մտադիր չեն երկարաձգել «միջուկային» բանակցությունների ժամկետը

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ո՛չ Իրանը, ո՛չ էլ «Վեցյակի» որևէ ներկայացուցիչ մտադիր չեն «միջուկային» բանակցությունները երկարաձգել հուլիսի 20-ից ավելին.

«Եթե մենք նոր համաձայնագրին չհասնենք մինչև հուլիսի 20-ը, ապա կարող ենք բանակցությունները երկարաձգել մի քանի օրով, սակայն ոչ ավելի: Եթե երկու կողմն էլ գան այն եզրահանգման, որ բանակցությունները զարգանում են, ապա դրանք կարող են երկարաձգվել, հակառակ դեպքում որևէ անհրաժեշտություն չկա դրանում:

Միջուկային ընդհանուր պայմանագրի տեքստի 60-65 տոկոսն ավարտված է: Չնայած վերջնական տեքստի նախապատրաստման հարցում առկա առաջընթացին, դեռ պահպանվում են տարաձայնություններ հիմնական հարցերի շուրջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031