Իրանին ուրան հարստացնելու իրավունք տալը կվերածվի աղետի. Նեթանյահու

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ յուրաքանչյուր համաձայնագիր, որով Իրանին իրավունք կվերապահվի ուրան հարստացնել, կվերածվի աղետի. «Դա աղետ կլինի ԱՄՆ-ի ու մյուսների համար»:

Սրանից առաջ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ իր երկիրը շահագրգռված չէ միջուկային զենքի մշակման մեջ, և որ Իրանը կարող է տարածաշրջանում իր ազդեցությունն ապահովել առանց դրա:

Նեթանյահունիր անհամաձայնությունն է հայտնել դրան. «Դա կատակ է: Բնականաբար, նրանք միջուկային զենք են մշակում»: Երեկ Վիեննայում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև նախարարական հանդիպումը, որը կոչված է արագացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031