Ադրբեջանը Բելառուսից ստացել է «Ստիլետ» զենիթա-հրթիռային համալիրների երկու մարտկոց (տեսանյութ)

Ադրբեջանական Virtualaz.org կայքի փոխանցմամբ՝ բելառուսական Tetraedr ընկերությունը, որը մասնագիտացած է հեռանկարային ռադիոէլեկտրոնային համակարգերի ստեղծման և ՀՕՊ-ի միջոցների արդիականացման մեջ, արդեն իսկ Ադրբեջանին հատկացրել է «Ստիլետ» զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) երկու մարտկոց:

Այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Իգոր Նովիկը: «Ստիլետ»ԶՀՀ-ն արդեն իսկ գտնվում է Ադրբեջանի սպառազինությունում, որի հետ Tetraedr-ը համագործակցում է ավելի քան 10 տարի: Նովիկը հավելել է, որ այդ երկու մարտկոցի մատակարարումից հետո ներկայումս իրենք աշխատում են Ադրբեջանի համար ավելի խոշոր պատվեր կատարելու վրա:

«Ստիլետ» համալիրն օգտագործում է «երկիր-օդ» դասի T382 տիպի հրթիռներ, որոնք ունակ են խոցել 250-10.000 մետր բարձրության վրա ընկած օդային թիրախները: «Ստիլետը» ունակ է ռադիոէլեկտրոնային միջոցներով միաժամանակ հայտնաբերել 48 օդային թիրախի և դրանց հետևել 28 կիլոմետր հեռավորությունից:

Տեսանյութեր

Լրահոս