
Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ ընթացիկ տարում. Եվրասիական տնտեսական հանձնաժողով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանը կարող է Մաքսային միության կազմ մտնել ընթացիկ տարում: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը.
«Այստեղ կարևորը պատրաստվածության աստիճանն է, գործնականում չի մնացել որևէ հակասություն՝ կապված միանալու մասին պայմանագրի նախագծի հետ»: Նախարարի խոսքերով՝ արդեն իսկ պատրաստված է Հայաստանի համար «ճանապարհային քարտեզը»:
Սլեպնեևի խոսքերով՝ Հայաստանը տարածքային առումով մեկուսացված է Մաքսային միությունից, ինչի համար էլ անհրաժեշտ է մշակել ապրանքների հոսքը վերահսկելու տարբերակներ.
«Հայաստանի համար անհրաժեշտ է սահմանել անցումային շրջան, որի ժամանակ տեղի կունենա Մաքսային միությանն այլ պարտավորություններով ԱՀԿ-ի անդամի միանալու կարգավորում»: