ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնման ֆինանսավորումը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել Դոնբասի այն տարածքների (Սլավյանսկ և Կրամատորսկ) ենթակառուցվածքների վերականգնման նախագծերի ֆինանսավորման հնարավորությունը, որոնց հակաահաբեկչական գործողության ուժերն ազատագրել են զինյալներից:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ով երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային ֆինանսական ինստիտուտները (ԱՄՀ, Համաշխարհային բանկ) ընդլայնեն Ուկրաինային իրենց աջակցությունը:
Պորոշենկոն իր հերթին հայտնել է, որ իրենք զգալի ուշադրություն են հատկացնում ազատագրված քաղաքներում կենսապայմաններ բարելավման խնդրին, ինչը մասնավորապես վերաբերում է զինյալների կողմից ավերված կամ զգալի վնաս հասցված քաղաքները ջրով, էլեկտրականությամբ, հեռուստա և ռադիոհեռարձակմամբ ապահովելուն: