Հաստիքային մեկնաբանողները. «Առավոտ»

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այօրվա խմբագրականում գրում է.

Ի՞նչ է նշանակում փորձը։ Այն, ինչ ես հիմա զգում եմ և գրում եմ, կարող է 5, 10 տարի հետո խակ և միամիտ թվալ։ Ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր բացահայտվում է նոր բան թե՛ մասնագիտական, թե՛ ոչ մասնագիտական ոլորտներում։

Իմ նոր բացահայտումներից մեկի մասին ուզում եմ պատմել։

Ռուսաստանյան inosmi. ru կայքում (ի դեպ, շատ օգտակար, որովհետև այնտեղ հնարավորություն կա կարդալու աշխարհի տարբեր ծայրերում հրապարակված հոդվածների ոուսերեն թարգմանությունները) երբեմն ղրվում են նաև իմ հոդվածները։

Նայելով տակի մեկնաբանությունները՝ ես սկզբում, անփորձ լինելով, զարմանում էի, թե ինչու է հեռավոր Հայաստանում ապրող հեղինակը այդքան բուռն բացասական հակազդեցություն առաջացնում ոուսաստանցի օգտատերերի մոտ։

Բայց հետո ես հասկացա, որ իմ այդ հարցը միամիտ է։ Իմ մի քանի հոդվածների մեկնաբանությունները համեմատելով՝ կարելի է հեշտությամբ, առանց մասնագետ տեքստաբան լինելու համոզվել, որ այդ մեկնաբանաթյունները գրում են նույն մարդիկ, օգտագործում են նույն դարձվածքները, և տալիս են, ըստ էության, նույն գնահատականները։

Ասացեք խնդրեմ՝ Ռուսաստանում ո՞ր մի սովորական ընթերցողը, օգտատերը ժամանակ կծախսի հայաստանցի լրագրողի հոդվածները նույն բառերով մեկնաբանելու վրա։

Ավելի տրամաբանական է ենթադրել, որ կան հաստիքային քարոզիչների բրիգադներ, որոնք մասնագիտանում են այս կամ այն թեմայի վրա և պարտավորված են արձագանքելհամապատախան հրապարակումներին։ Թե ո՞րն է դրա նպատակը՝ դժվարանամ եմ ասել։

«Բարոյապես ջախջախել» հեղինակներին, որպեսզի նրանք այլևս չգրեն կամ գրեն այնպես, ինչպես իրե՞նք են ուզում։ Դժվար թե։ Երևի, այնուամենայնիվ, նպատակը ինչ-որ հասարակական տրամադրություն ստեղծելն է։

Պարզ է, որ նման հաստիքային քարոզիչներ կան ոչ միայն Ռուսաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներամ, նաև՝ Հայաստանում։

«Ֆեյսբուբը», կայքերը և համացանցն ընդհանրապես միայն աոաջին հայացքից են թվում քաոտիկ գրառումների հավաքածու, ինչպես որ ես էի կարծում՝ մինչև որ բավականաչափ փորձ ձեռք բերեցի։ Այստեղ նույնպես կան որոշակի ուղղորդումներ, որոնք իրականացվում են պրոֆեսիոնալների կողմից։ Հասկանալ, թե ով ինչ է ուղղորդում՝ իհարկե, դժվար է։ Միակ խորհուրդը, որը կարելի է տալ՝ ոչ մի բան հալած յուղի տեղ չդնելն է։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս