Բաժիններ՝

Բան Կի Մունը պաշտոնապես հրապարակել է Սիրիայի հարցերով իր նոր հատուկ ներկայացուցչի անունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պաշտոնապես հայատարարել է Սիրիայի հարցերով իր հատուկ ներկայացուցչի պաշտոնում իտալացի դիվանագետ Ստաֆան դե Միստուրայի նշանակման մասին:

ՄԱԿ-ի ղեկավարն ընդունել է Սիրիայի հարցերով իր հատուկ ներկայացուցչի պաշտոնում ալժիրցի Լախդար Բրահիմիի հրաժարականը: Բրահիմին հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, ինչ ցանկալի արդյունք չէին տվել Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության միջև քաղաքական երկխոսություն հաստատելու ուղղությամբ նրա փորձերը:

Ստաֆան դե Միստուրան ավելի վաղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ի կառույցներում, ինչպես նաև հանդիսացել է Իտալիայի փոխարտգործնախարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031