Եվրասիական տնտեսական միության ստեղծումը կնպաստի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքին. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների ու անվտանգության մարմինների ղեկավարների հետ խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծումը լավ պայմաններ է ստեղծում անվտանգության մարմինների համատեղ աշխատանքի համար:
Պուտինը դա կարևորել է ԱՊՀ երկրների տնտեսական շահերը պաշտպանելու տեսանկյունից. «Դուք գիտեք, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը շատ ակտիվորեն շարժվում են հետխորհրդային տիրույթի տնտեսական ոլորտում առավել խոր ինտեգրման ճանապարհով:
2015 թվականի հունվարի 1-ից իր աշխատանքներն է սկսելու Եվրասիական տնտեսական միությունը, ինչը հավելյալ շատ լավ նախադրյալներ կստեղծի մի շարք ուղղություններով, այդ թվում նաև տնտեսական ոլորտի անվտանգության ապահովման նպատակով համատեղ աշխատանքի համար: Մեծապես հուսով ենք, որ դուք ձեր ներդրումը կունենաք նաև մեր այդ համատեղ աշխատանքում»: