Հյուսիսային Իրաքի քրդերը սուննի զինյալներից պաշտպանվելու համար փոս են փորում ողջ սահմանի երկայնքով

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը որոշել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին դիմագրավելու և իր տարածքները (նաև Քիրքուքը) պահպանելու համար սահմանի ողջ երկայնքով փորել մեծ փոս:

Խոսքը գնում է 1050 կիլոմետր երկայնքով փոսի ստեղծման մասին, որի խորությունը կազմելու է 2-3 մետր: «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն Իրաքի տարածքում իրենց վերջին նվաճումներից հետո դարձել են քրդերի նոր հարևանը: Փոսի կառուցումը կնպաստի քրդական ինքնավարության դեմ ահաբեկչական հարձակումների կանխարգելմանն ու անվտանգության ապահովմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031