Բաժիններ՝

Հոլիվուդյան «Հարցազրույց» ֆիլմը զայրացրել է ԿԺԴՀ-ի իշխանություններին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը պաշտոնական բողոք է հղել ՄԱԿ՝ ընդդեմ Կիմ Չեն Ինի սպանության մասին հոլիվուդյան կատակերգության և Վաշինգտոնից պահանջել է արգելել այն:

Խոսքը գնում է «Հարցազրույց» ֆիլմի մասին, որի սյուժերի համաձայն, երկու հեռուստալրագրող ԱՄՆ-ից մեկնում են Փհենյան, որպեսզի հարցազրույց վերցնեն Կիմ Չեն Ինից, ապա նրան սպանեն ԿՀՎ-ի առաջադրանքով: ԱՄՆ-ում ֆիլմն էկրաններին կհայտնվի հոկտեմբերի 14-ին:

ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի դեսպանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որում նշել է, որ այդպիսի ֆիլմ ստեղծելու թույլտվություն տալն ու դրա դիտումը հանդիսանում են «ահաբեկչության ակնհայտ հովանավորում և ռազմական քայլ»:

Նամակում նշված է, որ ԱՄՆ-ն անհապաղ ու անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի այդ ֆիլմի թողարկման ու տարածման դեմ, հակառակ դեպքում նա լիակատար պատասխանատվություն կկրի ահաբեկչություն խրախուսելու ու ահաբեկչություն համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս