Հովիկ Աբրահամյան՝ «Լուրջ խնդիր ունենք»

«Լուրջ խնդիր ունենք: Երեկ ես այցելել էի մարզ, 21 համայնքում բերքը լրիվ ոչնչացված է»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ հանձնարարել է հանձնաժողով ստեղծել, հստակեցնել կորստի ծավալները և կառավարության հաջորդ նիստին զեկուցել, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն:

Հիշեցնենք, որ վարչապետը երեկ այցելել էր Շիրակի մարզի կարկտահարված դաշտեր, զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկել պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է համայնքների բնակիչներին, որ կարկուտի պատճառած վնասն արագ հաշվարկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծվել են հանձնաժողովներ:

Հ.Աբրահամյանը վստահեցրել է, որ անձամբ հետևելու է այդ գործընթացի արագ կազմակերպմանը, և Հայաստանի կառավարությունը հնարավորինս օժանդակելու է գյուղացիներին՝ բնական աղետի հետևանքները հաղթահարելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս