Մախաթը «ֆեյսբուք»-ում թաքցնող պաշտոնյաներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ կեսօրին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում խուճապային իրավիճակ էր:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած բնակիչները պատմել են, որ Սոթք և Տրետուք համայնքների մոտով Հայաստանի տարածք են մտել ադրբեջանցիներ և թունավորել ջրի ակունքները:
Դրանից հետո լուրեր են տարածվել, որ Քարվաճառից 14 տարեկան հայ հովիվ է կորել: Եվ այստեղից սկսվեց ողջ զավեշտը՝ ի ցույց դնելով արտակարգ իրավիճակներում որոշ պաշտոնյաների մասնագիտական ունակությունները, որն ամենաակտիվ կերպով դրսևորվում է «Ֆեյսբուք»-ում գրառումներ անելով:
Երբ պաշտոնապես թերթը փորձել է տեղեկությունը պարզել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, վերջինս ժամեր շարունակ չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:
Իսկ երբ armlur.am-ը տեղեկություն հրապարակեց այդ մասին, Արծրունը միանգամից հայտնվեց, զանգահարեց խմբագրություն և հրամայական տոնով՝ առանց հիմնավոր բացատրության, որ դա մեր երկրի համար վտանգավոր լուր է, պահանջեց կայքից «հանել տեղեկությունը»: Թերթը ստիպված է եղել Արծրունին մանրամասնել իր կարգավիճակից բխող որոշ գործառույթներ:
Իսկ ամենացավալին այն էր, որ երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ խուճապահար վարդենիսցիներին որևէ պաշտոնյա (թեկուզ տեղական կամ մարզային իշխանության մակարդակով) չբարեհաճեց անձնական օրինակով ցույց տալ, որ պետք չէ խուճապի մատնվել:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։