Ռուսաստանը դեմ չէ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը. Կարասին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ Պրահայում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո անդրադարձել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման խնդրին.

«Եթե պաշտոնական Թբիլիսին որոշում ընդունի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, ապա չեմ կարծում, թե Ռուսաստանի կողմից կհետևի բացասական պատասխան: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը Թբիլիսիի ինքնիշխան իրավունքն է:

Մենք մշտապես շահագրգռված ենք եղել տվյալ հարցով, և երբեք չենք թաքցրել դա: Այնպես որ, դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին որոշումը չպետք է միայն կայացնի Ռուսաստանը»:

Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008 թվականին՝ ի պատասխան ռուսական ներխուժման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031