Մենք ՌԴ-ից կոնկրետ առաջարկներ ենք ակնկալում իրավիճակի ապաէսկալացման համատեքստում. Մարգվելաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ մեկնաբանել է Պրահայում տեղի ունեցած Վրաստանի ու Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչներ Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հանդիպումը:

Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վրացական կողմը հետաքրքրվում է Ռուսաստանի դիրքորոշմամբ և կոնկրետ առաջարկներ է ակնկալում իրավիճակի ապաէսկալացման համատեքստում. «Ինչպես հայտնի է, ռուս-վրացական հարաբերություններն արդեն վաղուց գտնվում են բարդ փուլում, դրանք հատկապես սրվել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո:

Վրաստանում իշխանափոխությունից հետո մենք տվյալ ուղղությամբ ստեղծեցինք դրական դինամիկա: Պրահայի ձևաչափը ստեղծել է բազմաթիվ հետաքրքիր թեմաներ, հատկապես ռուս-վրացական առևտրչային հարաբերություններում: Կարծում եմ, որ անհրաժեշտ է մանրակրկիտ վերանայել դրանք»:

Տեսանյութեր

Լրահոս