Բաժիններ՝

Էրդողանն Իհսանօղլուին նմանեցրել է ցուցասեղանի սկահակի

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորների առջև, հայտարարել է, որ ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն չի լինի օբյեկտիվ նախագահ, եթե ժողովուրդը նրան ընտրի որպես նախագահ:

Իր ելույթում Էրդողանն Իհսանօղլուին նմանեցրել է ցուցասեղանի սկահակի հետ և հիշատակել նախկինում անցկացված նախագահայան ընտրությունները. «1989 թվականին նրանք դեմ էին, որ Թուրգութ Օզալը դառնա նախագահ: 2007 թվականին նրանք դեմ էին, որ մենք ընտրեինք նախագահ: Դեմ էին, որ փոխվեր սահմանադրությունը և նախագահին ընտրեր ժողովուրդը:

Այժմ նրանք այլ քայլի են դիմել, որոշել են նախագահ ընտրել ոչ թե քաղաքական գործիչներից, այլ՝ քաղաքականությունից դուրս ինչ-որ մեկի: Կարծես թե, նրանք ընտրում են ոչ թե նախագահի, այլ՝ Թուրքիայի Հանրապետություն գրությամբ սկահակի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031