Պուտինն Ուկրաինայի հարցում ունի գործելու երեք տարբերակ. Բժեզինսկի
Ամերիկյան Washington Post թերթում հրապարակվել է միջազգային հարցերով հանրահայտ փորձագետ Զբիգնև Բժեզինսկու հոդվածը, որում նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ֆանատիկ շովինիզմը» սպառնում է ոչ միայն արևմտյան երկրներին, այլև՝ բուն Ռուսաստանին: Բժեզինսկու խոսքերով՝ Պուտինն Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում ունի հետագա գործողությունների երեք տարբերակ:
Բժեզինսկին կարծում է, որ իրադարձությունների լավագույն զարգացման դեպքում Պուտինը կարող է համաձայնվել, որ Ուկրաինան շարժվի դեպի ԵՄ-ին անդամակցում, ինչի դիմաց արևմտյան երկրներից կստանա երաշխիքներ, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ինչը Ռուսաստանում համարում են սեփական անվտանգության սպառնալիք:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը պետք է հաշտվի, որ Ուկրաինան դառնալու է ԵՄ-ի մի մասը և փորձելու է օգտագործել առկա պոտենցիալը՝ տնտեսական համագործակցության զարգացման համար՝ ԵՄ-ի հետ ազառ առևտրի գոտու պայմաններում:
Բժեզինսկին կարծում է, որ հնարավոր մյուս երկու տարբերակներն առնչվում են Ուկրաինայի արևելքում գործող զինյալներին Ռուսաստանի կողմից հետագա աջակցությունը շարունակելուն կամ էլ ռազմական ուղիղ միջամտություն իրականացնելուն:
Բժեզինսկու խոսքերով՝ այդ տարբերակների իրագործումը կտրուկ արձագանք կառաջացնի Արևմուտքի մոտ, ով կդիմի հետագա պատժամիջոցների կիրառմանը: Ընդ որում, երկրորդ դեպքում պատժամիջոցները կլինեն ավելի կոշտ և կհանգեցնեն Ռուսաստանի մեկուսացմանը: