Բաժիններ՝

Իհսանօղլուն ակնկալում է Թուրքիայի նախագահական ընտրություններում հավաքել քվեների 60 տոկոսը

Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հայտարարել է, որ ակնկալում է օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներով հավաքել քվեների 60 տոկոսը:

Իհսանօղլուին հիշեցրել է, որ 76 միլիոն բնակչությամբ Թուրքիայում առաջին անգամ նախագահին ընտրելու է ժողովուրդը, իսկ իր թեկնածությանն աջակցում է 5 կուսակցությունը: Իհսանօղլուն կարծում է, որ Թուրքիան Իրաքի, Սիրիայի, Եգիպտոսի ու Պաղեստինի հարցերում պետք է հանդես գա հրշեջի դերում և չպետք է աջակցի հակամարտող կողմերից որևէ մեկին:

Դրա հետ կապված՝ Իհսանօղլուն հիշեցրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի Աթաթուրքի «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» խոսքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031