ԵՄ-ն ԱՄՆ-ին խնդրել է չեղյալ հայտարարել հում նավթի արտահանումը. Washington Post
Ամերիկյան Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը ձգտում է հասնել ԱՄՆ-ից հում նավթի արտահանման վրա չեղյալ հայտարարմանը: Այս մասին է վկայել թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը: Էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության պատճառներից մեկն ուկրաինական ճգնաժամն է:
ԵՄ-ը նաև ավելի վաղ է հայտարարել ԱՄՆ-ից հում նավթ ներկրելու ցանկության մասին: Այժմ եվրոպացի պաշտոնյաները պնդում են, որ Ուկրաինայի անկայունությունը սպառնում է Ռուսաստանից և արևելյան տարածաշրջանի այլ երկրներից նավթի ու գազի մատակարարումներին:
ԵՄ-ի Խորհրդի պաշտոնական փաստաթղթում նշված է, որ Ուկրաինայում իրավիճակի սրումը հաստատում է էներգոկախվածության խնդրի այժմեականությունը, որի հետ բախվում ԵՄ-ը: Դրանում ընդգծված է, որ խոսքերով երկու կողմն էլ աջակցում են ազատ առևտրի գաղափարը, սակայն ԱՄՆ-ը, արգելելով արտահանումը, խախտում է այդ սկզբունքը:
Չնայած նրան, որ Եվրոպայում նավթի օգտագործումը նվազում է, երկրները դեռ պատրաստ չեն անցում կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրներին և շարունակում են խստապես կախված լինել նավթի ներկրումից: Թերթի տվյալներով՝ Եվրոպան հում նավթի 39 տոկոսը ներկրում է Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից, 42 տոկոսը՝ հետխորհրդային երկրներից:
ԱՄՆ-ը հում նավթի արտահանման վրա արգելք է դրել 1975 թվականին՝ ԱՄՆ-ում նավթարդյունահանման ցածր մակարդակի և նավթի համաշխարհային գների կտրուկ աճի ֆոնին: