Իրանի ԱԳՆ-ը հերքել է Իրաք մարտական ինքնաթիռներ ուղարկելու մասին տեղեկատվությունը

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները հերքել են Իրաքին ռուսական «Սու-25» երեք գրոհիչ ինքնաթիռ հատկացնելու մասին տեղեկատվությունը, որոնք պետք է ծառայեին սուննի զինյալների դեմ պայքարին:

Համապատասխան հերքմամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը: Նրա խոսքերով՝ Իրանը երբեք Իրաք չի ուղարկել ո՛չ գրոհիչ ինքնաթիռներ, ո՛չ էլ ռազմական որևէ սարքավորում: Սրանից ամերիկյան The New York Times թերթը հայտնել էր, թե Իրանը «Սու-25» ինքնաթիռներ է ուղարկել Իրաք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031