Բաժիններ՝

Պուտինը չի մասնակցի ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում մասնակցել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. «Ո՛չ, չի գնալու»:

Պուտինը քանիցս ելույթներ է ունեցել ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջաններում, ինչը մասնավորապես վերաբերում է 2003 և 2005 թվականներին: 2009 թվականին ֆորումում ելույթ է ունեցել Ռուսաստանի՝ տվյալ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Միևնույն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին արդեն իսկ հայտարարել է, որ սեպտեմբերի 26-ին պլանավորում է ելույթ ունենալ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031