Բաժիններ՝

Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Գազայի հատվածում գտնվող 160 թիրախի

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից երկու հրթիռ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ: Այս մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսությունը: Իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ-ի համակարգը ոսրացել է դրանք:

Իսրայելի պաշտպանության բանակը երեկ մասշտաբային գործողություններ է սկսել ՀԱՄԱՍ շարժման դեմ, որը շարունակ Իսրայելի տարածքը հրթիռակոծում է Գազայի հատվածից: Նախորդ օրերին պաղեստինցի զինյալներն Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 80 հրթիռ, որոնց մի մասը որսացել է Իսրայելի ՀՕՊ-ի համակարգը:

Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ընկած 160 թիրախի, որոնցից 120-ը՝ հրթիռային սարքեր են, 10 թունել և 6 հրամանատարական նշանակության օբյեկտ: Որոշակի տվյալներով՝ դրա հետևանքով զոհվել է 24 և վիրավորվել է ավելի քան 200 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031