Բաժիններ՝

Սիրիական ընդդիմադիր դաշինքը նոր ղեկավար է ընտրել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքն ընտրել է նոր ղեկավար կազմ: Գիշերն անցկացված քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել Հադի ալ-Բահրան:

Այս մասին հայտնել է դաշինքի մամլո ծառայությունը: Ալ-Բահրան դաշինքի անկախ անդամ է, նա ինժեներային կրթություն ստացել է ԱՄՆ-ում և որպես սիրիական ընդդիմության պատվիրակության ղեկավար՝ մասնակցել է «Ժնև 2»-ի բանակցություններին: Դաշինքի փոխնախագահի պաշտոնում վերընտրվել է Աբդել Հաքիմ Բաշարը:

Այսօր շարունակվելու է քվեարկությունը, որի արդյունքներվ կընտրվեն դաշինքի ևս երկու փոխնախագահ, գլխավոր քարտուղար և քաղկոմիտեի կազմը: Քվեարկությունն անցկացվել է Ստամբուլում դաշինքի եռօրյա նիստի շրջանակներում՝ կապված ընդդիմության ղեկավար Ահմադ ալ-Ջարբայի լիազորությունների ժամկետի ավարտի հետ:

Նա տվյալ պաշտոնը զբաղեցրել է նախորդ տարվա հուլիսից՝ երկու անգամ կես տարևով, և կանոնադրության համաձայն, այլևս չէր կարող առաջադրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031