Ուկրաինան մեծացնելու է զենքի արտադրությունը. Պորոշենկո
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան մեծացնելու է սեփական զենքի արտադրությունը՝ իր զինծառայողների կարիքներն ապահովելու համար: Այս մասին Սլավյանսկում ուժայինների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նրա խոսքերով՝ իր հաստատմամբ փոփոխություններ կարվեն պետական պաշտպանական պատվերում: Պորոշենկոն ընդգծել է, որ այդ պատվերի իրագործման (զենքի արտադրման) ժամանակ օգտագործվելու է այն փորձը, որն Ուկրաինայի զինված ուժերը, Ազգային գվարդիան ձեռք են բերել արևելքում ռազմական գործողությունների ժամանակ:
Պորոշենկոյի խոսքերով՝ ուկրաինական բանակը կարող է պատերազմել արդյունավետորեն, մոբիլ և արհեստավարժ: