
Իսրայելի կառավարությունը թույլատրել է պահեստազորից 40.000 մարդ զորակոչելը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարությունը թույլատրել է ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ ռազմական գործողության շրջանակներում ռեզերվիստների հավելյալ զորակոչը: Դա զինվորականներին հնարավորություն է տալիս պահեստազորից զորակոչել 40.000 մարդ:
Իսրայելի ՊՆ-ը պարզաբանել է, որ դեռ անհրաժեշտություն չկա՝ հայտարարելու համար անհապաղ զորահավաք, սակայն ստացված թույլտվությունն իրավունք է տալիս անհրաժեշտության դեպքում օպերատիվորեն ծավալել հավելյալ ուժեր: Սրանից առաջ ռեզերվից զորակոչվել էր 1500 զինվոր ու սպա: