
Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը երեկ հատուկ հայտարարություն է տարածել, որում Իսրայելին կոչ է արել անահապաղ դադարեցնել Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ը դիմել է միջազգային հանրությանը և մասնավորապես ՄԱԿ-ին, որպեսզի նա Իսրայելից պահանջի դադարեցնել Գազայի հատվածի վրա հարձակումը: Թուրքիայի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Գազայի հատվածի բնակիչները տարիներ շարունակ ապրում են բարդ պայմաններում՝ կապված Իսրայելի իրականացրած շրջափակման հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելին նաև զսպվածության կոչ է արել Պաղեստինի հարցում. «Տվյալ տարածաշրջանը չափազանց անկայուն է՝ կապված լարվածության աճի հետ, ինչի համար էլ Թուրքիան զսպվածության կոչ է անում այդ տարածքում»: