Բաժիններ՝

Թանկացումներն անխուսափելի են. Վարդան Բոստանջյան

«Նման դեպքեր չեն լինելու և ընդհանրապես նման լիրիկական մոտեցումները կյանքում միայն… Քուրսին գիտե՞ք ինչ բան է: Քուրսու շուրջ հավաքվածներն են էդպես խոսում, միայն համքար դաշտերում հավաքվածներն են նման բաներ խոսում՝ գամ-չգամ, ցուցակում գրվեմ-չգրվեմ… Պատժամիջոց սահմանեք, պատժամիջոց, որ յուրաքանչյուրը հասկանա, որ չթույլատրվածը թույլատրված դարձնելու պարագայում իրենք շատ ավելի են վնասվում, քան թե հակառակ դեպքում: Իսկ սահմանված պատժամիջոցներ չկան»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով վարչապետի և գործարարների հանդիպման ու մինչև հուլիսի 1-ը սահմանված ժամկետի մասին, երբ գործարարները պետք է թափանցիկ աշխատեին:

Ըստ նրա՝ որոշ օլիգարխ սուբյեկտներ ճնշում են ՓՄՁ-ներին ու ողջ դժվարություններն ընկնում են ՓՄՁ-ների վրա: Բոստանջյանի բնորոշմամբ՝ այս պահին գործարար աշխարհը և ՓՄՁ-ն գտնվում է կոմատիկ վիճակում, և միջին խավի զարգացում սպասելի չէ, իսկ խոշորներին ստվերից դուրս բերելու համար դեռ պետք է մի քիչ էլ սպասել:

168.am-ի հարցին՝ էլեկտրաէներգիայի թանկացման և սպասվող գնաճի պայմաններում նպաստների 1000 դրամով ավելացումն արդյոք կմեղմի՞ իրավիճակը, Բոստանջյանը պատասխանեց. «Թանկացումներն անխուսափելի են, արդեն այսօր կան: Հասարակ մի 3.8 դրամ սակագնի աճը ավտոմատ բերում է թանկացման: Դրան գումարած ԵՏՄ, ՄՄ: Սրանք բոլորը թանկացման ինստիտուտներ են: Գնում ենք դեպի դժվարությունների խորացում: Դա չի մեղմի, առնվազն ծիծաղելի է: Իրեն հարգող մարդը երբեք թույլ չի տա իրեն ասել նման բան: Դա նման է, որ Պետրովն ասում է՝ Պովոլժիեի սովահար երեխաներին վրձիններ ենք առնելու: Էս ինչի՞ մասին եք խոսում: 1000 դրամով փրկվում է 105 հազար ընտանի՞ք: Ի՞նչ ճոխություն, կարող է երջանկությունից զոհվեն այդ ընտանիքները»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս