
Ադրբեջանը մասշտաբային զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շարունակվում են հուլիսի 7-ին մեկնարկած զինված ուժերի լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Զորավարժություններն անցկացվում են պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի անմիջական ղեկավարության ներքո: Դրանց մասնակցում է ավելի քան 10.000 զինծառայող, ավելի քան 300 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 100 հրետանա-հրթիռային սարք, մոտ 20 միավոր ավիացիա և ՀՕՊ-ի ավելի քան 15 համակարգ:
Զորավարժություններին մասնակցելու համար պահեստազորից զորակոչվել է ավելի քան 3000 զինծառայող: Մարտական պատրաստության վարժանքներից բացի, զբաղվում են անձանակազմի մարտական ոգու և բարոյա-հոգեբանական մակարդակի բարձրացման ուղղությամբ: Զորավարժություններն ավարտվելու են հուլիսի 10-ին: