Լիտվան վավերացրել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի հետ ԵՄ-ի ստորագրած Ասոցացման համաձայնագրերը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայի Սեմն այսօր վավերացրել է ԵՄ-ի և Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրերը: Դրա օգտին քվեարկել է 84 պատգամավոր, Սեյմի մեկ անդամ ձեռնպահ է մնացել:
Այդ համաձայնագրերը Սեյմի դիտարկմանը նեկայացրել էր Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն: Նախորդ շաբաթ այդ փաստաթղթերի վավերացումը հավանության էր արժանացրել Լիտվայի կառավարության կողմից: Ասոցացման համաձայնագրերը կողմերի միջև ստորագրվել էին հունիսի 27-ին, Բրյուսելում: