Բաժիններ՝

Ուկրաինան փակել է հակաահաբեկչական գործողության անցկացման գոտու օդային տիրույթը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը քաաղաքացիական օդանավերի համար փակել է հակաահաբեկչական գործողության անցկացման գոտու օդային տիրույթը: Այս մասին հայտարարել է Պետական ավիացիոն ծառայության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ տվյալ քայլին գնացել են՝ ելնելով թռիչքների անվտանգության անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար: Հակաահաբեկչական գործողության անցկացման գոտու օդային տիրույթով հնարավոր է միայն 7900 մետրից բարձր բարձրություններում թռիչքներ իրականացնող օդանավերի տարանցումը:

Պետական ավիացիոն ծառայությունը հայտնում է, որ տվյալ գոտում ավիահաղորդակցության վերականգնումը տեղի կունենա տարածաշրջանում իրավիճակի ամբողջովին կայունանալուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031