Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան հայտնել է Իրաքի կողմից իր տարածքի հրետակոծման մասին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի սահմանապահները երեկ հայտնել են, որ երկրի տարածքը հրետակոծվել է հարևան Իրաքի տարածքից: Սաուդյան Արաբիայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ երեք արկ ընկել է հյուսիսային սահմանի շրջանում՝ բնակելի թաղամասի մոտ, սակայն ոչ ոք չի տուժել:

Նա մանրամասնել է, որ միջադեպը գրանցվել է Իրաքի սահմանի մոտ գտնվող Արար խոշոր քաղաքից ոչ հեռու: Սաուդյան Արաբիայի իշխանությունները ներկայումս պարզում են ընկած արկերի պատկանելության հարցը: Նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիան 30.000 զինծառայող է տեղակայել Իրաքին սահմանակից շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031